National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.02.2022
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
1 / 10

Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Նախաձեռնության գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո Հայկ Սարգսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելության ընթացքում:

Հեղինակն առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով մեր երկրում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող զինակոչիկներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաեւ ընտանիքում միակ արու զավակ լինելը:

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե փոփոխությունը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել զինված ուժերի համար՝ Հայկ Սարգսյանը նշել է. «2022թ. ամառային զորակոչին նախատեսվում է, որ փոփոխվող օրենքի շահառու կհանդիսանա 10 զորակոչիկ, ձմեռայինին՝ 17, 2023թ. ամառային զորակոչին՝ 11, իսկ ձմեռայինին՝ 14»:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կոչ արել տալ դրական եզրակացություն:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի է համարել հեղինակը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Շրջանառությունից հանվել է ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am